Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Սկսել օրը՝ նեխուրից. magaghat.am

Սկսել օրը՝ նեխուրից. magaghat.am

Բացի աղցանների և ճաշատեսակների ու թթուների բաղադրիչ լինելուց, նեխուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից, մեր օրգանիզմին մատակարարում է օգտակար նյութեր և թույլ տալիս լինել առույգ ամբողջ օրվա ընթացքում։ Նեխուրն  (քարավուզ) օրը սկսելու հիանալի տարբերակ է։

 

Ինչո՞վ է օգտակար նեխուրը

 

Նեխուրի և՛ ցողունը, և՛ տերևները, և՛ արմատն օգտագործում են զանազան ճաշատեսակների պատրաստման ժամանակ։ Նրա ամենակարևոր հատկություններից է միզամուղ հատկությունը։ Բանն այն է, որ այն ակտիվացնում է երիկամների աշխատանքը, իսկ դա օգնում է այնպիսի խնդիրների դեպքում, ինչպիսիք են՝ պոդագրան, երիկամաքարային հիվանդությունը և երիկամային անբավարարությունը։

 

Բացի այդ, նեխուրն օգնում է օրգանիզմից դուրս բերել տոքսինները։ Եվ, վերջապես, ապացուցված է, որ նեխուրն ապահովում է լավ ինքնազգացողություն և կենսական ուժեր։ 

 

Իսկ եթե նեխուրից, լոլիկից կամ գազարից հյութ պատրաստեք, այն ավելի օգտակար կլինի։ Նեխուրը կարելի է օգտագործել նաև թուրմի տեսքով՝ 10 գ նեխուրի թերթիկները թրմելով 1 բաժակ եռման ջրում։ Այս թուրմը պետք է խմել յուրաքանչյուր ուտելուց հետո։

 

Նեխուրը՝ որպես ավելորդ քաշի դեմ պայքարի աջակից 

 

Ապացուցված է, որ 100 գ նեխուրը պարունակում է ընդամենը 16 կալորիա, 1,6 գ բջջանյութ, որն էլ օրգանիզմից տոքսինները դուրս բերելու պատասխանատուն է։ Եվ վերջապես, նեխուրը մեր օրգանիզմին մատակարարում է մագնեզիում և կալիում՝ հանքանյութեր, որոնք խթանում են միզամուղ համակարգի աշխատանքը և դուրս բերում ավելորդ հեղուկը։ 

 

Այդ պատճառով էլ նեխուրը նիհարեցնող գրեթե բոլոր դիետաների բաղադրամասերից է։ Նեխուրը նաև հակաօքսիդանտ է, պարունակում է A, B, C, D վիտամիններ և մագնեզիում, որն էլ կանխում է մեր օրգանիզմի վրա վտանգավոր ազատ ռադիկալների ազդեցությունը։

 

Ներկայացնում ենք նեխուրի հիմքով 5 հյութերի, կոկտեյլների բաղադրատոմսեր

 

1. Նեխուրի, տանձի, վարունգի և գազարի հյութ

 

Այս հյութն ավելի լավ է խմել ամռանը՝ ազատվելու վերջույթների այտուցից և վերջույթներում կուտակված հեղուկից։ Անհրաժեշտ է նեխուրի 3 ցողուն, 2 տանձ, 2 վարունգ և 1 գազար։ Ցանկության դեպքում կարելի է հյութը քաղցրացնել։ Եթե հյութը թանձր լինի, կարելի է ավելացնել մի քիչ ջուր։ Խմել առավոտյան, ցանկալի է` նախաճաշից առաջ։ 

 

2. Նեխուրի, կոճապղպեղի և գազարի հյութ

 

Այս շատ համեղ հյութը հարմար է հատկապես նրանց համար, ովքեր տառապում են գրիպից կամ մրսածությունից, ինչպես նաև ալերգիայից։ Այս հյութի համար անհրաժեշտ է նեխուրի 2 ցողուն, միջին չափի 5 գազար և 1 կտոր թարմ, կեղևը մաքրած կոճապղպեղ։ Բոլոր բաղադրիչները կտրատել և հարել բլենդերով։ Պետք է ստացվի քսուկային զանգված։ Կարելի է թանձրուքը բացել մի քիչ ջրով, ինչպես նաև ավելացնել մեղր։ 

 

3. Նեխուրով և անանասով կոկտեյլ

 

Այս կոկտեյլը խմելով՝երկար ժամանակ քաղցի զգացում չի լինի, բայց ուժերը կկրկնապատկվեն։ Անհրաժեշտ է նեխուրի 1 ցողուն, կես բաժակ ջուր, 1 կտոր անանաս, կես բաժակ մանրացրած սառույց, 2 գդալ ամարանտի նախապես թրջած (գիշերը ) սերմեր։ Այս կոկտեյլը պետք է խմել նախաճաշին։ 

Սկզբնաղբյուր. magaghat.am
Լուսանկարը. xcook.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ